1281 դիտում
17:35 31-01-2015
Charlie Hebdo-ի հերթական համարի լույսընծայումը անժամկետ հետաձգվել է. արևելագետ
Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.
«Փետրվարի 4-ին նախանշված Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի հերթական համարի լույսընծայումը անժամկետ հետաձգվել է:
Հունվարի 7-ին ահաբեկչական հարձակումների թիրախ դարձած և 10 աշխատակցի, այդ թվում՝ գլխավոր խմբագրին կորցրած շաբաթաթերթի մամուլի ծառայությունը նման որոշումը հիմնավորել է հոգեբանական դրդապատճառներով՝ հասցված հարվածից ոտքի կանգնելու և իրենց ընկերների կորուստը հաղթահարելու անհրաժեշտությամբ:
Իսկ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են երկրի հարավում՝ Լյունելում, 26-44 տարեկան ևս 5 քաղաքացիների ձերբակալելու մասին, որոնք կասկածվում են վերոնշյալ հարձակմանը հանցակցություն ունենալու հարցում:
Ինչ խոսք շատ ցավալի և կանխատեսելի էր, որ ինչպես նույն Ֆրանսիայում, այնպես էլ եվրոպական մի շարք այլ երկրներում դեռ տևական ժամանակ չի հաղթահարվի տարեսկզբին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով առաջացած հոգեբանական տագնապը: Իսկ որ ամենավտանգավորն է՝ իսլամաֆոբիայի աննախադեպ աճը, շարքային եվրոպացու կողմից յուրաքանչյուր մահմեդականի մեջ պոտենցիալ ահաբեկիչ տեսնելու իրողությունը, հատկապես Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացների համատեքստում, բավականաչափ խնդրահարույց գործընթացների մասին լուրջ կանխատեսումների հիմքեր են տալիս Հին մայրցամաքի համար»:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
12:59 15-01-2015
Charlie Hebdo-ի վերջին համարի հասույթը կազմել է 10 միլիոն եվրո
1509 դիտում
17:13 16-01-2015
eBay-ում Charlie Hebdo-ի մեկ համարի գինը 15 հազար դոլար է
5322 դիտում
11:44 08-01-2015
Փարիզի ոստիկանությունը հրապարակել է Charlie Hebdo-ի վրա հարձակումն իրականացրած ահաբեկիչներից երկուսի լուսանկարները
Այս բաժնից
1276 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2011 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1132 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին