eBay-ում Charlie Hebdo-ի մեկ համարի գինը 15 հազար դոլար է
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վերջին համարի մեկ օրինակը eBay ինտերնետ-աճուրդում վաճառքի է դրվել 15 հազար դոլարով:
Մեկնարկային գինը կազմել է 5 հազար դոլար: Իսկ երեկ համարների վերավաճառքի գինը եղել է 100-300 դոլար՝ հետագայում հասնելով 500-700 դոլարի:
Ռուսական կայքերում Charlie Hebdo-ի նոր համարը կարելի է գնել 500 ռուբլիով:
Լրատվամիջոցների գնահատմամբ՝ վերջին համարի վաճառքից երգիծական հանդեսը 10 միլիոն եվրոյի հասույթ է ունեցել: