43460 դիտում
08:00 10-07-2016
Պետրոսյանների ընտանիքը Հայաստանում կնքեց փոքրերին և սատար կանգնեց մեր սահմաններն անառիկ պահող առյուծ զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 9-ին Պետրոսյանների ընտանիքում տոն ու խնդություն էր: Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակում էին հավաքվել մեծ ու փոքր, բարեկամներ , հարևաններ, ովքեր միասին եկել էին նշելու եռատոնը, որը հետագայում շարունակվեց խնջույքով:
Առաջինը լրանում էր Սարգիս Պետրոսյանի 60-ամյակը, երկրորդը նա իր որդուն և դստերը ամուսնացնում էր արդեն եկեղացական կարգով՝ այսինքը պսակադրում էր, իսկ երրորդը, կնքում էին իր 3 թոռներին՝ Դայանային, Սարգիսին և Վանեսային: Պսակադրությունը և կնունքը կայացավ քահանա Տեր Օհան Լուսարարյանի ձեռամբ:
Սարգիսը հայրենիքից հեռու է ապրում արդեն 17 տարի, բայց այնուամենայնիվ նրա մեջ հայրենիքի հանդեպ սերը գերիշխում է և կանչում իր գիրկը:
Ինչպես գրեթե յուրաքանչյուր Հայ մարդ, նա նույնպես ցանկացել էր իր հնարավորության չափով թև և թիկունք կանգնել սահմանին կանգնաց առյուծ տղերքին և ծանրոցներ փոխանցեց լի սնունդով, հագուստով, դեղորայքով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով, որպեսզի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իր հերթական այցելության ժամանակ հանձնի մեր անվտանգության միակ երաշխավորներին՝ քաջարի զինվորներին:
[color=#EF2929]
Shamshyan.com-[/color]ի հետ զրույցում Սարգիսը ասաց, որ երեխաների հոգևոր դաստիարակության և հայապահպանման համար շատ է կարևորում եկեղեցու շուրջ միասնությունը և այն խթանելու համար իրենք հասել են Հայաստան կնունքի արարողություն են կազմակերպել:
Նա վստահեցրեց որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի ինչ որ կերպ օգտակար լինեն մեր սահմաններում կանգնաց և այն անառիկ պահող մեր քաջ հերոսներին: Իսկ վերրջում ցանկացավ աշխարհին խաղաղություն իսկ մեր զինվորներին բարի ծառայություն և անփորձանք վերադարձ դեպի հայրական օջախները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 362+
362+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)