Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
Գյումրու ծննդատանը այսօր` փետրվարի 21-ին, 33-ամյա Մարիցա Դիլանյանների 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը:
Փոքրիկին Տիգրան են կոչել: Տիգրանը 3 շաբաթ շուտ է լույս աշխարհ եկել, բայց ո՛չ նրա, ո՛չ մոր կյանքին վտանգ չի սպառնում:
Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ ժամեր անց իրենց ծննդատանը Գյումրու տնակային թաղամասի բնակիչ, 32-ամյա Քրիստինա Ղազարյանը 6-րդ աղջիկն է լույս աշխարհ բերել, ում անունը դեռ չեն որոշել: