Իրանը և «վեցյակը» նախապատրաստում են համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը
Վիեննայում ընթանում են իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ քաղտնօրենների մակարդակով բանակցությունները, հաղորդում է Ria Novosti-ն:
Բանակցություններին մոտ կանգնած իրանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկը հայտնել է, որ կողմերն աշխատում են համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստի մշակման վրա:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագիրը պետք է ներկայացվի մինչև հունիսի 30-ը: