Համաշխարհային բանկի նախագահը կոչ է արել միավորվել համաճարակների դեմ
Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտնել է, որ միջազգային հանրությունը պատրաստ է չէ «Էբոլա»-ի նման նոր համաճարակներին դիմագրավելու:
Ելույթ ունենալով Վաշինգթոնում՝ նա ընդգծել է, որ կենսական կարևորության նշանակություն ունի այն, որ կառավարությունները, բժշկական գործակալություններն ու կորպորացիաները, ինչպես նաև ապահաովագրական ընկերությունները աշխատեն միասին՝ ստեղծելով տարբեր համաճարակների բռնկման դեմ պայքարի համակարգային միջոցներ:
Ջիմ Յոն Կիմը հայտնել է նաև, որ Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլ կառույցներ արդեն այդ ուղղությամբ համատեղ աշխատանք են սկսել: