«Միլան»-ը կրկնել է 1941 թվականի իր հակառեկորդը
Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլան»-ը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց «Լացիո»-ից: Այդպիսով իտալական ամենատիտղոսակիր թիմերից մեկը վերջին 74 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթել տարեսկզբի առաջին 4 հանդիպումները: Նախկինում Ինձագիի սաները պարտվել էին «Սասսուոլո»-ին, «Ատալանտա»-ին և ոչ ոքի էին խաղացել «Տորինո»-ի հետ:
Վերջին անգամ «Միլան»-ը նման արդյունք ցուցադրել էր հեռավոր 1941 թվականին: