Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր անհատական հակառեկորդը: Արգենտինացին բոլոր մրցաշարերում 6 խաղ անընդմեջ գոլ չի խփում (5 խաղ՝ ակումբի կազմում, 1 խաղ՝ հավաքականի):
Ճիշտ է, Իսպանիայի առաջնության վերջին՝ 13-րդ տուրում, «Վալենսիայի» հետ խաղում (1:1) Մեսին կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն մրցավարը մաքուր գոլը չհաշվեց՝ չնկատելով, որ գնդակը հատել է դարպասագիծը:
Վերջին անգամ նման գոլազուրկ սերիա Մեսին ունեցել է 2010 թվականին, երբ նա նույնպես 6 խաղ անընդմեջ չկարողացավ գոլ խփել:
Չնայած այս հակառեկորդին, Մեսին 12 գնդակով շարունակում է մնալ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն: