«Միլան»-ը թարմացրեց 37 տարվա վաղեմություն ունեցող իր հակառեկորդը. տեսանյութ
Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Միլան»-ը տնային խաղում 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Ատալանտա»-ից: Այդպիսով իտալական ամենատիտղոսակիր թիմերից մեկը վերջին 37 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթել տարեսկզբի առաջին 3 հանդիպումները: Նախկինում Ինձագիի սաները պարտվել էին «Սասսուոլո»-ին` 1:2 և 1:1 էին խաղացել «Տորինո»-ի հետ:
Վերջին անգամ «Միլան»-ը նման արդյունք ցուցադրել էր 1978 թվականին: Այդ ժամանակ տարեսկզբի առաջին երեք խաղերում «ռոսոներիները» նույնպես վաստակել էին 1 միավոր: