Մեսին կրկնել է Թիերի Անրիի հակառեկորդը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վրիպեց 11 մետրանոց նշակետից:
62-րդ րոպեին փարիզցիների ֆուտբոլիստը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը: Այդ դրվագում փայլեց «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։
Արգենտինացին Չեմպիոնների լիգայում 5-րդ անգամ չկարողացավ գոլով ավարտել 11 մետրանոց հարվածը։ Այսպիսով, Մեսսին կրկնեց «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի հակառեկորդը։
Ընդհանուր առմամբ այս մրցաշարում Լիոնելը 11 մետրանոց է իրացրել 23 անգամ, հայտնում է Armsport.am-ը: