Առգրավվել է հրացան
Հուվարի 22-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գիշերային ծառայության ժամանակ, Լիճք գյուղի գյուղամիջյան ճանապարհին կանգնեցրել են 1972 թ. ծնված Վրեժ Հ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Վրեժ Հ.-ն հայտարարել է, որ նշված հրացանը պատկանում է իրեն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]