«ԳԱԶ-3110»-ի սրահից հայտնաբերվել և առգրավվել է որսորդական հրացան
Ոստիկանության Շենգավիթի և Մասիսի բաժինների ծառայողները Նորագավիթի ՃՈ անշարժ պահակակետում ծառայություն իրականացնելիս զննություն են կատարել 1962 թ. ծնված Գնել Գ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից հայտնաբերվել և առգրավվել է ողորկափող որսորդական հրացան և որսորդական 4 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]