4094 դիտում
16:54 06-05-2020
«Նիվա» մակնիշի ավտոմեքենայի միջից առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի աշխատակիցները որսագողության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հերթական ստուգայցի ընթացքում 2020 թվականի մայիսի 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան համայնքի հարակից տարածքում կանգնեցրել են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Կ.Ա-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը որսաշրջանի ժամկետներից դուրս գտնվել է որսահանդակում՝ խախտելով «Որսի և որսորդական տնտեսության վարման կարգի մասին» ՀՀ օրենքի 21.1 հոդվածի 7-րդ կետի պահանջները։
Առգրավվել է 2 հատ որսորդական հարթափող հրացան։ Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279-Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին:
Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։
Ստուգայցերը շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
3058 դիտում
18:34 09-06-2020
Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավվել է 3 հատ ձկնորսական կախովի ցանց. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Այս բաժնից
805 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
712 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին