211652_close_icon
views-count1333 դիտում article-date 14:53 22-05-2014

Հայտնաբերվել և առգրավվել է որսորդական հրացան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Տավուշի մարզային վարչությունների, Արաբկիրի և Իջևանի բաժինների ծառայողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, մայիսի 20-ին, ժամը 11.30-ին, խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Աշոտ Գ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 5.6 մմ տրամաչափի որսորդական հրացան` առանց փակաղակի: Աշոտ Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր