Կիևը հերքում է Դոնեցկի օդանավակայանը հանձնելու մասին լուրերը
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, թե ուկրաինացի զինվորականներին չի հաջողվել պահպանել Դոնեցկի օդանավակայանի վերահսկողությունը:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Կիևի ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ օդանավակայանի համար մողվող մարտերը շարունակվում են:
«Օդանացվակայանի շենքի մի հատվածը և նրան հարող տարածքը մնում է զինվորականների վերահսկողության տակ»,-ասված է հայտարարության մեջ:
Նախարարությունը պարզաբանել է, որ երեկ երեկոյան մոտ 20 զինվորական կրակոցների տակ դուրս են եկել տերմինալներից , քանի որ դրանք ամբողջությամբ փլուզված են եղել: Մարտերում վերջին մի քաի օրվա ընթացքում զոհվել է 6 ուկրաինացի զինվորական, ևս 16-ը ստացել են վնասվածքներ և գերեվարվել անջատողականների կողմից: