Կիևը հերքում է տեղեկությունը, թե Դոնեցկի օդանավակայանն անցել է անջատողականների վերահսկողության տակ
Ուկրաինացի զինվորականներին հաջողվում է պահպանել վերահսկողությունը Դոնեցկի օդանավակայանի վրա: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի արևելքում հատուկ գործողությունների խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
Վերջինիս պնդմամբ՝ իրենք կարողանում են վերահսկել ռազմավարական նշանակության այդ կարևորագույն օբյեկտը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ապստամբները հայտարարել էին, որ օդանավակայանի վերահսկողությունը վերցրել են իրենց ձեռքը: