211652_close_icon

Դոնեցկում սկսվել է ծանր սպառազինությունների հետքաշման գործընթացը

views-count1272 դիտում article-date 13:08 24-02-2015
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության պաշտպանության նախարարության հրմանատարական կորպուսի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ այսօր առավոտյան ժամը 09:00-ից սկսվել են ծանր սպառազինությունների հետքաշման աշխատանքները, հաղորդում է Ria Novosti-ն: Բասուրինի խոսքով՝ ծրագրված է շփման գծից հետ քաշել 96 միավոր տեխնիկա և ծանր սպառազինություն: «Պլանը նախատեսված է 2 շաբաթվա համար, այսինքն՝ փետրվարի 22-ից սկսած, ինչպես նշված է Մինսկի համաձայնագրուվ,-ասել է Բասուրինը:

Նմանատիպ նյութեր