«Գոլդ» համարանիշներով ո՞ւմ Bentley-ն են քրեականի տղաները տեղափոխել «գայի պլաշադկա» .ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Bentley մակնիշի 80 MO 800 համարանիշի ավտոմեքենան:
Ըստ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան պատկանում է ինչ-որ պատգամավոր գործարարի, ում տվյալները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, ինչը կներկայացնենք տեղեկությունը իմանալուց և ճշտելուց հետո:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի