«Գոլդ» համարանիշներով «Բրաբուս»-ը տեղափոխվեց Երևանի «գայի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 20-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 50 NA 100 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը Երևան քաղաքի Օհանով փողոցի բնակիչ Արսեն Մանուկյանն է, ում նկատմամբ ՃՈ աշխատակիցը վարչական ակտ է կազմել, քանի որ ավտոմեքենայի վրա տեղադրվել է չթույլատրվելի լուսարձակներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի