9583 դիտում
19:18 24-03-2014
«ԳԱԻ պլաշադկա» են տեղափոխվել «գոլդ» համարանիշներով Bentley, Lexus, Toyota և Mercedes ավտոմեքենաները, վարորդներն էլ տուգանվել են խոշոր չափի գումարով
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը ոչ սթափ վիճակում, երթևեկության կանոնները չարամտորեն խախտած վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 24-ին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով «գոլդ» համարանիշներով, թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց վարորդների մի մասը եղել են ոչ սթափ, չարամտորեն կատարել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումներ:
Մի մասն էլ իրենց մոտ այդ պահին չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ: Բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարչական պատասխանատվության են ենթարկվել: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և օրինախախտ վարորդները երթանկվելու են վարչական պատասխանատվության. Իսկ անհրաժեշտության դեպքւմ էլ նրանց երկաթյա նժույգները տեղափոխվելու են համապատասխան վայր:
ՃՈ-ի այս աշխատանքները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հսկողության տակ և կատարած աշխատանքների մասին ՃՈ պետ Ա.Գալստյանին աշխատանքների մասին Երևանում զեկուցում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետ ) Արսեն Արշակյանը, մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+