2750 դիտում
15:20 21-01-2015
Ստորագրահավաք՝ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով
Change.org կայքում [url=https://www.change.org/p/%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%B8%D6%82-%D5%B8%D5%B3%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%BE%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81?utm_source=action_alert&utm_medium=email&utm_campaign=221991&alert_id=zxxyydAHPT_vI41SO5CH0z2e6AFsbdLoNBMp%2FW9PQcRdpujPvn90rYMtxAJknb1Bx1oiYrnS%2B34]ստորագրահավաք [/url]է սկսվել՝ Գյումրիի ոճրագործության քննությունը հայ իրավապահներին հանձնելու պահանջով:
Հանձնագրում ասված է.
«Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորը, ով 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտնիքի 6 անդամների [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39441/]սպանության [/url]մեջ գլխավոր մեղադրյալն է, պետք է հանձնվի Հայաստանի արդարադատությանը:
Հայաստանի նախագահից և պատասխանատու իրավապահ մարմիններից պահանջում ենք, որ այս ողբերգական իրողության քննությունը իրականացվի ՀՀ արդարադատության կողմից, քանզի ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի չորրորդ հոդվածում ասված է, որ եթե հանցանքը կատարվել է ռազմաբազայից դուրս ռազմաբազայի ներկայացուցչի կողմից ՀՀ տարածքում, ապա գործի քննությունն անց է կացվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից:
Պահանջում ենք, որ 2015թ.-ի Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ գլխավոր կասկածյալ, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործի քննությունն իրականացնի ՀՀ արդարադատությունը»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
16:15 15-01-2015
Լոս Անջելոսի հայությունը բողոքի ցույց կանցկացնի՝ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով
3380 դիտում
16:17 23-08-2016
Հնարավոր է՝ Պերմյակովին հանձնեն ՌԴ իրավապահներին. Interfax
2222 դիտում
17:09 03-02-2015
Պերմյակովին հայկական կողմին հանձնելու միջնորդությամբ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»