3413 դիտում
16:17 23-08-2016
Հնարավոր է՝ Պերմյակովին հանձնեն ՌԴ իրավապահներին. Interfax
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության համար այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/23/93548/]ցմահ ազատազրկման դատապարտված[/url] Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը, հնարավոր է, փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին։ Այս մասին տեղեկացնում է [url=http://www.interfax.ru/world/524899]Interfax [/url]գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
«Այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ կմտնի, Պերմյակովը կարող է դիմում ներկայացնել ՌԴ դատարան՝ խնդրելով քննել հայցը ՌԴ տարածքում պատիժը կրելու խնդրանքով»,-ասել է աղբյուրը և հավելել, որ նման սցենարի համար կա համապատասխան իրավական բազա, որը հիմնված է միջազգային մի շարք իրավական համաձայնագրերի վրա։
Հիշեցնենք, որ Պերմյակովն այսօր դատավճռի հրապարակումից հետո հրաժարվել է վերջին խոսքից։
Նմանատիպ նյութեր
9473 դիտում
13:10 02-05-2017
ՀՀ Արդարադատության նախարարությունը համաձայնվել է քննարկել Պերմյակովին Ռուսաստանին արտահանձնելու հարցը. Interfax
2630 դիտում
16:15 15-01-2015
Լոս Անջելոսի հայությունը բողոքի ցույց կանցկացնի՝ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով
2801 դիտում
15:20 21-01-2015
Ստորագրահավաք՝ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով
Այս բաժնից
844 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)