Օգնության են հասել փրկարարները
Հունվարի 20-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի հաշմանդամություն ունեցող բնակչին 1-ին հարկից 2-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ա. Հ.-ին (ծնվ. 1970թ.) 1-ին հարկից բարձրացրել են 2-րդ հարկի իր բնակարան:
***
Հունվարի 20-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուլիքևխյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի հաշմանդամություն ունեցող բնակչին 2-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: