211652_close_icon
views-count2210 դիտում article-date 20:58 20-01-2015

Ի հիշատակ Ավետիսյանների՝ Էջմիածնում՝ քաղաքապետի գլխավորությամբ եւս մոմավառություն անցկացվեց

Ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի եւ հունվարի 12-ի Գյումրիի ոճրագործության զոհ՝ Ավետիսյանների ընտանիքի, մոմավառություն անցկացվեց նաեւ Էջմիածնում: Միջոցառման նախաձեռնողը քաղաքապետին կից ուսանողական խորհուրդն էր։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը փոխանցում է, որ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իր զավակների հետ: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: «Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից: Այսօր` հունվարի 20-ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/20/40338/]տեղի ունեցավ[/url] փոքրիկի հոգեհանգիստը, իսկ հուղարկավորությունը տեղի կուեննա հունվարի 21-ին:

Նմանատիպ նյութեր