Աշխատանքային խորհրդակցություն՝ Սյունիքի մարզպետի մոտ
Հունվարի 19-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի ստորբաժանումների ղեկավարները:
Մարզպետ Ս. Խաչատրյանն անդրադարձել է 2014թ մարզպետարանի կատարած աշխատանքներին և դրանցում տեղ գտած թերությունների՝ սեղմ ժամկետում շտկելու անհրաժեշտությանը: Մարզպետը աշխատակազմի համապատասխան բաժիների ղեկավարներին հանձնարարել է սահմանված ժամկետներում ավարտել խորհրդակցության ժամանակ նշված բացթողումների վերացման աշխատանքները և տեղեկատվություն ներկայացնել դրանց վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: