2016 դիտում
19:50 24-01-2022
Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ մարզպետի տեղակալների ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ
Համատեղ աշխատանքով, անելիքների նախանշմամբ ու քննարկումների արդյունքում կկարողանանք արդյունավետ աշխատանքային ձևաչափ նախանշել և հասնել մեր մարզի համայնքների առջև ծառացած հիմնահարցերի լուծմանը․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներն ու համայնքների ղեկավարները։
Հանդիպման օրակարգային առաջին թեման վերաբերել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերին։
«Մեկնարկում է սուբվենցիոն հայտերրի ընդունման գործընթացը և այս տարի որոշակի փոփոխություններ կան ֆինանսավորման համամասնության, սահմանամերձ համայնքներում ծրագրերի իրականացման առումով։ Կարծում եմ՝ համատեղ քննարկումների արդյունքում կկարողանանք անել առավելագույնը այս աշխատանքային տարում համայնքներում տարատեսակ խնդիրների լուծման համար։
Համագործակցությամբ ու առաջնայնությունների մեջ առավելապես օբյեկտիվություն պահպանելով պետք է առաջ գնանք»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին՝ նշելով, որ չնայած տարին սպասվածից ձյունառատ է եղել և օբյեկտիվորեն դժվարություններ է առաջացրել սպասարկող ընկերությունների աշխատանքում, սակայն քաղաքացիների դժգոհությունները ևս օբյեկտիվ են և պետք է ամեն ինչ անել այս աշխատանքներում չթերանալու համար։
Անդրադարձ է կատարվել թափառող շների խնդրին, ինչպես նաև ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում կատարված օրենսդրական փոփոխություններին։ Մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին այս հարցերում լինել առավել հետևողական։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3049 դիտում
15:42 15-12-2018
Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները
872 դիտում
16:17 15-05-2015
ԲՀԿ-ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել համայնքների խոշորացման թեմայով
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
835 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը