2506 դիտում
20:00 21-05-2015
Սյունիքի մարզպետի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկամամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 հատ պարկուճ, 3 հատ գնդակի միջուկ։
Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։
Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական , դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 20-ին, երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
16:22 13-02-2024
Հակառակորդի կողմից 4 անձի սպանության, ևս 1-ի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Այս բաժնից
847 դիտում
15:10 05-01-2025
Սուրբծննդյան ուղերձը պատրաստելիս. վարչապետը տեսանյութ է հրապարակել
1246 դիտում
13:43 05-01-2025
Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1258 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց