ՀՊՏՀ ուսանողուհին հաղթել է հրաձգության մեծահասակների առաջնությունում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ՀՀ գնդակային հրաձգության մեծահասակների 2015թ. առաջնությունում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ արձանագրելով իր հերթական մարզական նվաճումը:
Մարզուհին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից արժանացել է ոսկե մեդալի, հավաստագրի և դրամական պարգևի:
«Գերմանիայում կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի հաղթանակ արձանագրեմ և կարողանամ մասնակցել նաև Եվրոպայի առաջնությանը: Գերմանիայի առաջնությունը կայանալու է մի քանի օրից՝ հունվարի 28-31-ը»,-ասել է նա:
Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: