Հաքերային հարձակման է ենթարկվել Վրաստանի Սփյուռքի նախարարության կայքը
Նախօրեին կիբերհարձակման է ենթարկվել Վրաստանի Սփյուռքի նախարարության կայքը, հաղորդում է Georgia Online-ը:
Մինչև այս պահը կայքի աշխատանքը չի հաջողվում վերականգնել: Նախարարությունը դիմել է երկրի ՆԳ նախարարությանը՝ հետաքննելու միջադեպը և գտնելու հանցագործներին: