ԱՄՆ-ի դաշնային դատարանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
ԱՄՆ-ի դաշնային դատարանի պաշտոնական կայքը հարձակման է ենթարվել անհայտ հաքերների կողմից: Այդ պատճառով խախտվել է պետության իրավաբանական համակարգի աշխատանքը:Մասնագետներին չի հաջողվել կայք մուտք գործել: Այս մասին հայտնում է Reuters լրատվականը:
Դատարանի պաշտոնական ներկայացուցիչը փաստել է, որ հաքերների միջամտության պատճառով անհնար է եղել որոշ ֆայլերի մեջ մուտք գործել:
Միջադեպի կապակցությամբ փորձագետները հետաքննություն են անցկացնում` ջանալով վերականգնել դատական էլեկտրոնային համակարգի աշխատանքը: