Պուտինի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Ռուսաստանի Դաշնության նախագահի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել։ Կրեմլի մամլո ծառայությունը հաստատել է այդ լուրը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Ըստ վարչակազմի տվյալների, մասնագետները կայքն օգտատերերի համար հասանելի դարձնելու քայլեր են ձեռնարկում։
«Իսկապես լուրջ DDoS-հարձակում է իրականցվել ոչ միայն Կրեմլի կայքի, այլ նաև մի շարք կայքերի դեմ։ Կայքի վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում»,֊ հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունում։