Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆե»-ի դարպասը: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, և ս մեկ գոլ խփեց Գարեթ Բեյլը: Խամես Ռոդրիգեսը իր հաշվին երկու գոլային փխանցում գրանցեց:
«Ռեալ»-ը վաստակեց 45 միավոր և շարունակում է մնալ առաջատարի դերում: «Խետաֆե»-ն 17 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը:
[b]«Խետաֆե» - «Ռեալ»`0:3[/b]
Գոլեր` Ռոնալդու 63', Բեյլ 67', Ռոնալդու 79'