211652_close_icon

Ռոնալդուի դուբլն օգնեց Ալ-Նասրին ջախջախել Ալ-Հազեմին Սաուդյան Արաբիայի առաջնությունում

views-count658 դիտում article-date 10:33 22-02-2026
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով փայլուն հաղթանակ է տոնել «Ալ-Հազեմի» նկատմամբ։

Էր Ռիադում կայացած հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով։ Խաղում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մեկական անգամ աչքի են ընկել Քինգսլի Կոմանն ու Անժելոն։

Նշենք, որ 41-ամյա Ռոնալդուի համար սա պրոֆեսիոնալ կարիերայում խփած 964-րդ գոլն էր։

Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» 55 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, մինչդեռ «Ալ-Հազեմը» 24 միավորով հանգրվանել է 12-րդ հորիզոնականում։

Armsport

 

Նմանատիպ նյութեր