Ֆրանսիայի առաջնություն. Իբրահիմովիչի դուբլը օգնեց ՊՍԺ-ին խուսափել պարտությունից. տեսանյութ
Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանի խաղարկության բացման խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռեյմս»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով:
Արդեն 7-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը առաջ մղեց հյուրերին, սակայն Օնյանգի և Դեվոյի դիպուկ հարվածներից հետո թիմերը ընդմիջման գնացին 2:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում Զլատան Իբրահիմովիչը դուբլի հեղինակ դարձավ և իր թիմին փրկեց պարտությունից:
«Ռեյմս» - ՊՍԺ`2:2
Գոլեր` Օնյանգ 22’ Դեվո 34’ – Իբրահիմովիչ 7’, 63’