Օգնության են հասել փրկարարները
Հունվարի 18-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 18-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 2-րդ փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, տարեց բնակիչն ընկել է և ինքնուրույն չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Մ. Շ.-ին (ծնվ. 1938 թ.):