Օգնության են հասել փրկարարները
Հունվարի 16-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 13 շենքի վատառողջ բնակչին 5-րդ հարկից շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա. Ա.-ին (ծնվ. 1984 թ.) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: