Փարիզի փոստային բաժանմունքներից մեկում քաղաքացիներ են պատանդ վերցվել
Փարիզի Կոլոմբ քաղաքի փոտսայինբաժանմունքի շենք է ներխուժել զինված մի տղամարդ և ենթադրաբար շենքում գտնվող քաղաքացիներից երեքին պատանդ վերցրել:
Տղամարդը պնդում է, որ զինված է Կալաշնիկով տեսակի ավտոմատով, մի քանի ատրճանակներով և նռնակներով: Ոստիկանությունը միջադեպը չի դիտարկում որպես ահաբեկչական գործողություն:
Այս պահին իրավապահները պատրաստվում են բանակցություններ սկսել տղամարդու հետ: Ըստ տեղի ԶԼՄ-ների՝պատանդ վերցրած տղամարու ինքնությունը պարզվել է: Նա նախկինում մանր խուլիգանության համար եղել է ազատազրկված: