211652_close_icon

Գրպանահատը խոստովանեց կատարածը

views-count1167 դիտում article-date 15:13 16-01-2015
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած 48-ամյա կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր բաճկոնի գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Աճեմյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, որը խոստովանել է կատարածը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր