Երեւանի Ազատության հրապարակում ինքնաբուխ հավաքը եւս լարված է անցնում. տեսանյութ
Գյումրիում տեղի ունցած դաժան ոճրագործության եւ դրան հաջորդող զարգացումներով պայմանավորված՝ այս պահին լարված իրավիճակ է նաեւ Երեւանի Ազատության հրապարակում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են հրապարակում՝ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով: Սակայն այստեղ եւս ինքնաբուխ հավաքը առանց լարվածության չի անցնում:
Այստեղ եւս բախումներ եղան իրավապահների եւ ցուցարարների միջեւ: Նախնական տեղեկություններով՝ Ազատության հրապարակից եւս կան բերման ենթարկվածներ: