1981 դիտում
19:41 09-07-2015
Ազատության հրապարակում այսօր նախատեսված հավաքը դեռ չի մեկնարկել. քաղաքացիները քիչ են, ոստիկանները` շատ
էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Ազատության հրապարկում այսօր հրավիրված բողոքի ակցիան դեռ չի մեկնարկել, սակայն քաղաքացիների հոսքը շարունակվում է: Այս պահի դրությամբ Ազատության հապարակը այդքան էլ մարդաշատ չէ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, տարածքը շրջապատված է նաեւ ոստիկաններով: Բարձրաստիճան ոստիկաններից այս պահին տարածքում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով:
Ոստիկանները բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարաները տեղափոխվել էին Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
20:00 09-07-2015
Ազատության հրապարակում նախատեսված հավաքը սկսվեց մեկ ժամ ուշացումով
4003 դիտում
19:12 01-03-2017
Ազատության հրապարակում մեկնարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հավաքը. ՈՒՂԻՂ
1123 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա