2616 դիտում
20:00 09-07-2015
Ազատության հրապարակում նախատեսված հավաքը սկսվեց մեկ ժամ ուշացումով
«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով սկսվեց Ազատության հրապարակում հայտարարված հավաքը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այն նախատեսված էր 19.00-ին, բայց սկսվեց մեկ ժամ ուշացումով, հավանաբար պատճառը այն էր, որ Ազատության հրապարակը սպասվածի նման մարդաշատ չէր:
Այս պահին համակարգող խմբի անդամները դեռ ելույթներ չեն ունեցել: Հավաքը շարունակվում է երգերի ուղեկցությամբ: Երեւանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ թեեւ համապաատասխան մարմիններից թույլտվություն չկա, բայց քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում` հանդուրժողականություն են դրսեւերելու: Բայց հորդորեց ժողովրդին չանեն այնպիսի քայլերի, որ արհեստական բախում առաջացնեն ոստիկանների հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով:
Ոստիկանները բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարաները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Նմանատիպ նյութեր
8208 դիտում
18:37 10-10-2014
Եռյակի բազմամարդ հանրահավաքը սկսվեց կես ժամ ուշացումով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2011 դիտում
19:41 09-07-2015
Ազատության հրապարակում այսօր նախատեսված հավաքը դեռ չի մեկնարկել. քաղաքացիները քիչ են, ոստիկանները` շատ
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
424 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը