Ֆրանսիայում վերջին հրաժեշտն են տվել Charlie Hebdo-ի ծաղրանկարիչներին
Այսօր Ֆրանսիայում հրաժեշտ են տվել Charlie Hebdo երգիծական հանդեսի ծաղրանկարիչներ Ժորժ Վոլինսկին եւ Բերնար Վերլյակին:
80-ամյա Վոլինսկիի դիակիզման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի «Պեր Լաշեզ» գերեզմանատանը, իսկ 57-ամյա Վերլյակիի հոգեհանգստի արարողությունը՝ նրա հայրենի Մոնտրեյ քաղաքում: Մասնակցել են մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Փարիզում նախորդ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությունները 17 մարդու կյանք էին խլել: