Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Charlie Hebdo-ի վրա հարձակված ահաբեկիչներից մեկի կնոջն ու քրոջը
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է նախօրեին Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի անձնակազմի վրա զինված հարձակման մեջ կասկածվող 5 անձանց:
Ինչպես հաղորդում է La Figaro-ն, ձերբակալվածների մեջ են ահաբեկիչներից մեկի՝ 30-ամյա Շերիֆ Քուաշիի քույրը, նրա ամուսինը և մյուս ահաբեկչի՝ Շերիֆի եղբայր Սայիդ Քուաշիի կինը:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ հենց Քուաշի եղբայրներն են կազմակեչպել հարձակումը գրասենյակի վրա, որի ժամանակ սպանվեց Charlie Hebdo-ի 12 թղթակից: Ներկա պահին ոստիկանությունը որոնում է Քուաշի եղբայրներին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կասկածյալներից մեկը՝ 18-ամյա Համիդ Մուրադը, սոցցանցերում տեսել է իր անունը և ներկայացել ոստիկանություն, ուր և հայտարարել է, որ ինքն ալիբի ունի և հարձակման պահին գտնվել է դպրոցում: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է Համիդ Մուրադի պնդումը: