Հանգչեք խաղաղությամբ՝ Ավետիսյաններ. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/MovsisyanOfficial]էջում [/url]ցավակցական ուղերձ է հղել՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության կապակցությամբ.
«Հանգչեք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել և պաշտպանել փոքրիկ հրեշտակ Սերգեյ Ավետիսյանին: Մեր քաղաք Գյումրին բազմաթիվ սև օրեր է տեսել և դիմակայել շատ փորձությունների, սակայն հենց դրանք էլ մեզ դարձրել են ավելի ուժեղ:
Եկեք միավորվենք, որպեսզի հաղթահարենք այս դժվարին պահերը: Հայերը միշտ էլ անպարտելի են, երբ միասին են: Աստված օրհնի Ձեզ»: