Ցանկանում եմ մարզվել ընդհանուր խմբի հետ. Յուրա Մովսիսյան
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո նախկինի նման շարունակում է ընդհանուր խմբից առանձին մարզվել:
« Ծնկիս հատվածում ցավեր չունեմ: Սառույցով ծունկս հանգստացնելը հասարակ պրոցեդուրա է աշխատանքից հետո: Արդեն ցանկանում եմ մարզվել բոլորի հետ: Հասկանում եմ, որ լավ մարզավիճակ հավաքելու համար սահմանված է հատուկ գրաֆիկ, բայց այսպես շատ ձանձրալի է, նամանավանդ, որ խաղադաշտում հարձակվողի պակաս կա»,-ասել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբու-Դաբիում: