Իմ երազանքը երբեք չի փոփոխվի. Յուրա Մովսիսյան
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Советский Спорт»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ նախկինի պես երազում է ազգային հավաքականի հետ մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:
[b]-Ձեզ համար ովքե՞ր են Ռուսաստանի հավաքականի ամենավտանգավոր խաղացողները:[/b]
- Դիմա Կոմբարովը և Դենիս Գլուշակովը:
[b]- Փաստորեն դուք հաճոյախսություն եք անում Ձեր թիմակիցների հասցեին: Իհարկե, Գլուշակովը էլ Ձեզ Օզբիլիսի հետ անվանեց սուպերաստղեր: Սակայն ես կցանկանայի հարց ուղղել Ռուսաստանի հավաքականի ավագի հետ կապված: Ռոման Շիրոկովը օրերս «Զենիթ»-ից տեղափոխվեց «Կրասնոդար»: Ինչպե՞ս կգնահատեիք նրա տեղափոխությունը:[/b]
- Շիրոկովը մեծագույն խաղացող է, Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ «Կրասնոդար»-ը լավ թիմ է: Դա հիանալի գործարք է կողմերի համար: Շիրոկովին դուր կգա «Կրասնոդար»-ը:
[b]- Մի անգամ Դուք ասացիք, որ Հայաստանի հավաքանի հետ երազում եք մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Ի՞նչ մտածեցիք , երբ Եվրո 2016-ի ընտրական փուլի վիճակահանությունից հետո Հայաստանի ընտրանուն, որպես մրցակիցներ բաժին հասան Դանիայի, Պորտուգալիայի, Սերբիայի և Ալբանիայի ընտրանինները.. կկատարվի՞ երազանք:
[/b]
- Իմ երազանքը, երբեք չի փոփոխվի: Նշանակություն չունի, թե ինչ հավաքականների հետ ենք մրցելու Եվրո-2016-ի ընտրական փուլում