211652_close_icon
views-count3569 դիտում article-date 12:45 16-01-2014

Մտադիր չեմ հեռանալ «Սպարտակ»-ից. Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում է Championat.com-ը: « Իհարկե, հաճելի է մեծ ակումբների կողմից իմ նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն ես սիրում եմ «Սպարտակ»-ը և ինձ դուր է գալիս այստեղ հանդես գալը: Շատ եմ ցանկանում ակումբի հետ հաղթել առաջնությունը և առհասարակ չեմ մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Ես նման պլաններ չունեմ: Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ շատ եմ ցանկանում խաղալ հատկապես «Սպարտակ»-ում: Իսկ մնացած ակումբների կողմից ցուցաբերած հետաքրքրության պատճառները պարզ են` ես շատ գոլեր եմ խփում»-ասել է Մովսիսյանը:

Նմանատիպ նյութեր