Օգնության են հասել փրկարարները
Հունվարի 14-ի, ժամը 10.02-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակիչներից մեկին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: