Եթե մշակույթի նախարարությունը «մնա», այդ դեպքում «չի մնա» Նազենի Ղարիբյանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում տիրող քաոսային իրավիճակը փոխի կառավարության տրամադրությունները այս նախարարության ճակատագրի առումով:
«Փաստ» թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել է, որ կառավարությունում դեռևս վերջնական որոշում հստակ չկա՝ կապված կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ, և հենց դրանով է պայմանավորված, որ փոփոխությունների փաթեթը խորհրդարանում չի դրվում քննարկման:
Ներկայումս ստեղծված «ցուգցվանգը» կարծես իշխանություններին ապացուցում է, որ մշակութային ոլորտն իրոք գերակա է պետության համար, և այնտեղ առկա հարցերը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել, մյուս կողմից՝ առանձին միավորը հազիվ է կարողանում «հասցնել» առկա խնդիրների հետևից, ուր մնաց միավորված նախարարության պարագայում արդյունք ապահովեն:
Ուստի, մեր տեղեկություններով, իշխանությունները քննարկում են նախարարությունը պահպանելու հնարավորությունը, սակայն այդ դեպքում արդեն Նազենի Ղարիբյանը նախարար չի կարող նշանակվել, քանի որ երկքաղաքացի է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: