Ֆրանսիայում ահաբեկչության զոհ դարձած հրեաների մարմիններն ուղարկվել են Իսրայել
                        Ֆարիզում սպանված հրեական համայնքի երեք ներկայացուցչի մարմինները ուղարկվել են Իսրայել: Հրեաները սպանվել էին հինգշաբթի, երբ իսլամիստը հարձակվել էր մթերային խանութի վրա: 
Զոհվածների հարազատներն են խնդրել հրեաներին հուղարկավորել հայրենի Իսրայելում: 
Հիշեցնենք, որ քաղաքացիներին պատանդ վերցրած իսլամիստը՝ Ամեդի Կուլիբալին, ոչնչացվել էր: 15 պատանդները փրկվել էին: Դեպքից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ էր արել առավելագույնս ապահովել հրեական հաստատությունների անտվանգությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

